ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՓՈՒԼԵՐՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՓՈՒԼԵՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ

  • 05-11-2007 20:20:00   |   |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացուող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութեան աւարտին մնում է 2 փուլ: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը նոյեմբերի 3-ին կայացած 6-րդ փուլում 2,5:1,5 հաշւով յաղթեց Հունգարիայի, իսկ նոյեմբերի 4-ին 7-րդ փուլում նոյն հաշւով` Սլովենիայի շախմատիստներին: Առաջատարը 14 միաւորով Ռուսաստանի հաւաքականն է: Հայաստանի թիմը 2-րդ տեղում է: Հայաստանի շախմատիստուհիները 6-րդ եւ 7-րդ փուլերում 2,5:1,5 եւ 3:1 հաշւով պարտութեան մատնեցին, համապատասխանաբար, Ռումինիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչներին: Մրցաշարային աղիւսակը 12-ական միաւորով գլխաւորում են Լեհաստանի եւ Ռուսաստանի թիմերը: Հայաստանի շախմատիստուհիները հոլանդուհիների հետ 10-ական միաւորով բաժանում են 3-4-րդ տեղերը: 8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հաւաքականի մրցակիցը Ադրբեջանի, իսկ կանանց թիմինը` Լեհաստանի շախմատիստներն են:
  -   Սպորտ