ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՒԱՆԱԳԷՏՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԻՐԱՔՈՒՄ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՒԱՆԱԳԷՏՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԻՐԱՔՈՒՄ

  • 01-11-2007 15:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավարութիւնը սահմանել է աշխատակիցների ստիպողական գործուղում Իրաք այն բանից յետոյ, երբ ամերիկացի դիւանագէտները սկսել են զանգվածաբար հրաժարուել այդ երկրում աշխատելուց, հաղորդում են ամերիկեան ԶԼՄ-ները: Նախկինում պետական դեպարտամենտը դիւանագէտներին Իրաք էր գործուղում միայն կամաւոր հիմքերով, սակայն ցանկացողների անբաւարարութեան պատճառով որոշել է աւելի կարծր մօտեցում գործադրել: Ղեկավարութիւնը մի քանի հարիւր մարդ է ընտրել այդ երկրում ծառայելու համար, ինչը «երջանիկ դիւանագէտներից» մէկը անուանել է «պոտենցիալ մահավճիռ», եւ նրանց դրել երկընտրանքի առջեւ` կամ համաձայնել, կամ ազատուել աշխատանքից:
  -   Միջազգային