2007 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 25,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 24,2%- ՈՎ<br />


2007 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
25,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 24,2%- ՈՎ

  • 31-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ բնակչութեան դրամական եկամուտները 2007թ.-ի յունուար-սեպտեմբերին կազմել են 1 տրլն 402 մլրդ 635,7 մլն դրամ (մօտ 4 մլրդ 3 մլն ԱՄՆ դոլար), իսկ դրամական ծախսերը` 1 տրլն 350 մլրդ 885,7 մլն դրամ: Այդ ցուցանիշները 2006թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 25,8%-ով եւ 24,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, բնակչութեան իրական տնօրինվող դրամական եկամուտները (եկամուտները` հանած պարտադիր վճարումները, հաշուի առած սպառողական գների ինդեքսների փոփոխութիւնները) 2007թ.-ի յունուար-սեպտեմբերին 2006թ.-ի յունուար-սեպտեմբերի նկատմամբ աճել են 20,1%-ով: 2007թ.-ի օգոստոսին միջին ամսական անուանական աշխատավարձը սահմանուած նուազագոյն աշխատավարձը գերազանցել է 3,8 անգամ` 2006թ.-ի 4,2 անգամի համեմատ:
  -   Տնտեսութիւն