ԱՄՆ-Ի ՌԾՈՒ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈՒՄԲԸ ՍԽԱԼՄԱՄԲ ԳՑԵԼ Է<br /> ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ<br />


ԱՄՆ-Ի ՌԾՈՒ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈՒՄԲԸ ՍԽԱԼՄԱՄԲ ԳՑԵԼ Է
ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ

  • 31-10-2007 14:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ՌԾՈՒ ինքնաթիռը ուսումնական ռումբը սխալմամբ գցել է ամերիկեան Վիրջինիայի նահանգի տարածքում, հաղորդում է «Associated Press» գործակալութիւնը: Հիւսիսային Կարոլինայի նահանգում վարժական թռիչքներ իրականացնող ՌԾՈՒ Վիրջինիայի աւիացիոն բազա մեկնող F/A-18C Hornet կործանիչը ոչ մեծ չափսի ուսումնական ռումբ է գցել, որն ընկել է Վիրջինիա Բիչ առողջարանային քաղաքի պահեստարանների մօտ: Զոհեր եւ տուժածներ չկան, աննշան վնասուել է շինութիւնը: Ուսումնական ռումբերը արտաքուստ նման են իսկականներին, սակայն չունեն մարտական լիցք: Պատահարի հանգամանքները պարզւում են:
  -   Միջազգային