ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲՈԼՈՐ<br /> ԱԶԳԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲՈԼՈՐ
ԱԶԳԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔԸ

  • 30-10-2007 14:39:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ճանաչում է խաղաղ միջուկային էներգետիկա ունենալու բոլոր ազգերի իրաւունքը, իսկ Անգարսկում ստեղծուած ուրանի հարստացման միջազգային կենտրոնը բաց է բոլոր երկրների համար: Այս մասին հոկտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի նիստում յայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ըստ Ռուսաստանի ներկայացուցչի, այդ կենտրոնն ընդունակ է կարեւոր դեր խաղալու միջուկային չտարածման գործընթացում` ապահովելով խաղաղ միջուկային էներգիայի մատչելիություն այն երկրների համար, որոնք կատարում են իրենց յանձնառութիւնները այդ ոլորտում: Ռուսաստանը կանխավ առաջարկել էր Իրանին օգտուել իր տարածքում ուրանի հարստացման ծառայութիւններից, որպէսզի վերացնի միջազգային հանրութեան կասկածները Թեհրանի միջուկային ծրագրերի առնչութեամբ: Սակայն երկրի իշխանութիւնները նախընտրեցին չհրաժարվել հարստացման սեփական նախագծից, որը, ինչպէս երկյուղում է համաշխարհային հանրութիւնը, կարող է օգտագործուել ռազմական նպատակներով: Չուրկինը ՄԱԿ-ի պետութիւններին խաղաղ ատոմի զարգացման ոլորտում միջազգային կոոպերացիայի կոչ է արել նաեւ:
  -   Միջազգային