ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ 75 ՏՈԿՈՍԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ ԿՈՆԳՐԵՍԻ<br /> ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆԸ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ 75 ՏՈԿՈՍԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ ԿՈՆԳՐԵՍԻ
ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆԸ

  • 29-10-2007 17:46:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: CNN/Opinion Research Corp.-ի անցկացրած հարցման համաձայն` ամերիկացիների 75 տոկոսը հաւանութիւն չի տալիս Կոնգրեսի աշխատաոճին: Ինչպէս յայտնում է CNN-ը, Կոնգրեսի բոլոր անդամների աշխատաոճին հաւանութիւն է տուել հարցման ենթարկվածների 22 տոկոսը: Մէկ տարի առաջ անցկացուած նմանատիպ հարցման արդիւնքներով կոնգրեսականների գործունէութեանը հաւանութիւն էր տուել հարցուածների 28 տոկոսը: 63 տոկոսը բացասական վերաբերմունք էր արտայայտել: Դեմոկրատների աշխատանքին հաւանութիւն է տուել հարցուածների 43 տոկոսը: Այնուամենայնիւ, դեմոկրատները, ովքեր ղեկավարում են Կոնգրեսը, ստացել են հարցման մասնակցիների 51 տոկոսի բացասական վերաբերմունքը, մի ցուցանիշ, որը մարտից ի վեր աճել է 11 տոկոսով: Հարցումն անցկացուել է հոկտեմբերի 12-14-ին մօտ 600 ամերիկացիների շրջանում:
  -   Միջազգային