ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 3<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 3
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

  • 25-10-2007 20:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյում (ԱՄՆ) անցկացւում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնութիւնը, որտեղ առաջին ութ տեղերը գրաւած մարզիկները կարժանանան «Պեկին-2008»-ի օրիմպիական ուղեգրերի: Հայաստանի ներկայացուցիչներից Ազատ Յովհաննիսեանը (57 կգ), Էդվարդ Համբարձումեանը (64 կգ) եւ Անդրանիկ Յակոբեանը (75 կգ) մեկնարկային հանդիպումներում յաղթանակներ են տարել, իսկ Յովհաննէս Դանիելեանը (48 կգ) պարտուել է եւ դուրս մնացել յետագայ պայքարից: Հոկտեմբերի 25-ին ռինգ կելնի Դերենիկ Գիժլարեանը (51 կգ):
  -   Սպորտ