2006 Թ.-Ի ՅՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ 15,4%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


2006 Թ.-Ի ՅՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ 15,4%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 25-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի սեպտեմբերի 31-ի դրութեամբ Հայաստանում գործել են 20 վարկային կազմակերպութիւններ` 35 մասնաճիւղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, վարկային կազմակերպութիւնների փաստացի լրացուած կանոնադրական հիմնադրամը նշուած ժամկէտին կազմել է 9 մլրդ 874 մլն 952 հազար դրամ (շուրջ 29 մլն 924 հազար ԱՄՆ դոլար) եւ յուլիս-սեպտեմբերին աճել 10,3%-ով: Վարկային կազմակերպութիւնների հաշուեկշռային ընդհանուր կապիտալը 2007թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ կազմել է 10 մլրդ 974 մլն 438 հազար դրամ` երրորդ եռամսյակում աճելով 15,4%-ով: Հայաստանի վարկային կազմակերպութիւնների ընդհանուր պարտաւորութիւնների ծաւալը 2007թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ կազմել է 27 մլրդ 668 մլն 20 հազար դրամ` երրորդ եռամսյակում աճելով 21,5%-ով. ընդհանուր ակտիւների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 38 մլրդ 642 մլն 548 հազար դրամ եւ 19,7%: 2007թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ, վարկային կազմակերպութիւնների 37 մլրդ 835 մլն 205 հազար դրամ ընդհանուր վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 97,4%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը: Վարկային կազմակերպութիւնների կողմից ռեզիդենտներին տրուած վարկերի, աւանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրուած գումարների ընդհանուր ծաւալը 2007թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ կազմել է 35 մլրդ 66 մլն 134 հազար դրամ (աճը` 20,1%): Արդիւնաբերութեան ճյուղին տրամադրվել է 4 մլրդ 330 մլն 207 հազար դրամ (աճը` 22,9%), գիւղատնտեսութեան ճյուղին` 3 մլրդ 128 մլն 463 հազար դրամ (աճը` 22%), շինարարութեան ճյուղին` 1 մլրդ 800 մլն 405 հազար դրամ (աճը` 43,8%), տրանսպորտի եւ կապի ճյուղին` 1 մլրդ 373 մլն 447 հազար դրամ (աճը` 12,6%): Առեւտրի ճյուղին Հայաստանի վարկային կազմակերպութիւնների կողմից տրամադրուած գումարների ծաւալը կազմել է 8 մլրդ 171 մլն 918 հազար դրամ (աճը` 14,9%), տնտեսութեան ֆինանսական հատուածին տրամադրվել է 682 մլն 369 հազար դրամ գումար (աճը` 49,8%): Տրամադրուած սպառողական վարկերի ծաւալը կազմել է 5 մլրդ 875 մլն 903 հազար դրամ (աճը` 15,3%), հիփոթեքային վարկաւորմանը` 4 մլրդ 18 մլն 850 հազար դրամ (աճը` 31%), այլ ճյուղերինը` 5 մլրդ 684 մլն 572 հազար դրամ (աճը` 41,9%): 2007թ.-ի սեպտեմբերի 30-ի դրութեամբ վարկային կազմակերպութիւնների համախառն եկամուտները կազմել են 6 մլրդ 21 մլն 419 հազար դրամ, համախառն ծախսերը` 4 մլրդ 570 մլն 484 հազար դրամ, զուտ եւ չբաշխված շահոյթների ծաւալը` 1 մլրդ 346 մլն 602 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն