ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԺՀ-Ի ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ<br /> ՀԵՏ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ<br />


ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԺՀ-Ի ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ
ՀԵՏ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ

  • 24-10-2007 17:42:00   |   |  Միջազգային
ԽԱՐԲԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը մտադիր չէ ռազմական դաշինք հիմնել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, Խարբինում չին եւ հնդիկ իր գործընկերների հետ հանդիպումից յետոյ յայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք զարգացնում ենք համագործակցութիւնը երկկողմ հիմքի վրայ եւ եռակողմ ձեւաչափով, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան եւ այլ կառոյցների շրջանակներում, ձգտում ենք անվտանգութեան առանցքային խնդիրները լուծել դիւանագիտական ուղիով` քաղաքական գործիչների բազմակողմ երկխօսութեան ծաւալման միջոցով»,- ընդգծել է ռուս նախարարը: Նշւում է, որ ՌԴ, ՉԺՀ եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների յաջորդ եռակողմ հանդիպումը կկայանայ 2008 թուականին Մոսկուայում:
  -   Միջազգային