ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԵԼ Է ՀԻՆԳ ՄԱՐԴ<br />


ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԵԼ Է ՀԻՆԳ ՄԱՐԴ

  • 23-10-2007 16:00:00   |   |  Միջազգային
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգ մարդ է տուժել Հունգարիայի մայրաքաղաքում կառավարութեան ուղեգծի դէմ արտայայտուող ցուցարարների եւ ոստիկանութեան բախումների ժամանակ, հաղորդում է «Routers» գործակալութիւնը: Ազգային օպերայի շէնքի մօտ հանրահաւաքում, որ նուիրուած էր Հունգարիայում խորհրդային իշխանութեան դէմ 1956 թուականի ապստամբութեան հերթական տարելիցին, ելոյթ է ունեցել Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը: Նրա ելոյթի ժամանակ ցուցարարները սկսել են մղուել դէպի օպերայի շէնքը եւ ոստիկանների վրայ նետել դյուրավառ խառնուրդով շշեր: Ի պատասխան, կարգի պահապանները գործի են դրել ջրցաններ եւ արցունքաբեր գազ: Հունգարական լրատվամիջոցների տեղեկատուութեան համաձայն, տուժածներից երեքը լրագրողներ են, որոնք թեթեւ վնասուածքներ են ստացել:
  -   Միջազգային