ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ 16 ԽԱՂԱՂ<br /> ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ 16 ԽԱՂԱՂ
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 23-10-2007 15:48:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինծառայողները հոկտեմբերի 23-ին Իրաքում սպանել են 16 խաղաղ բնակիչների: Ինչպէս յայտնել է իրաքեան Տիկրիթ քաղաքի ոստիկանութեան ներկայացուցիչ Ջաշիմ Մուհամմեդը, միջադէպը տեղի է ունեցել Սալահեդդինի նահանգում: ԱՄՆ-ի զինուած ուժերի ուղղաթիռները գնդակոծել են դաշտում աշխատող իրաքցի գիւղացիներին եւ վիրաւորել երկուսին: Այն բանից յետոյ, երբ վիրաւորները փոխադրուել են մօտակայ տունը, եւ այնտեղ հաւաքուել են տասնեակ խաղաղ բնակիչներ, որպէսզի օգնեն տուժածներին, ամերիկացիները կրակ են բացել շինութեան վրայ: Զոհուել է եօթ տղամարդ, վեց կին եւ երեք երեխայ: Իսկ 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: Ամերիկեան բանակի ներկայացուցիչները հրաժարուել են միջադէպը մեկնաբանել:
  -   Միջազգային