ԵՐԵՒԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ<br /> ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԺԱՄԿԷՏՈՒՄ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ
ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԺԱՄԿԷՏՈՒՄ

  • 22-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում քաղաքաշինական ծրագրերը հիմնականում ընթանում են ըստ ժամանակացոյցի եւ կաւարտուեն նախատեսուած ժամկէտում: Ինչպէս հոկտեմբերի 22-ի ասուլիսում յայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթեանը, նոյեմբերի առաջին տասնօրեակում շահագործման կյանձնուի Հիւսիսային պողոտան: Ըստ Կ.Դաւթեանի, չնայած առաջացած որոշակի դժուարութիւններին, խոշոր ճանապարհաշինական աշխատանքները (ստորգետյնա եւ վերգետնեայ անցումների կառուցում) նույնպես կաւարտուեն նախանշված ժամկէտներում, իսկ երթեւեկելի մասերը` նոյեմբերի վերջին: Նրա խօսքերով, բոլոր անցումների կառուցման վայրերում չնախատեսուած կոմունիկացիաներ են յայտնաբերուել, ինչի հետեւանքով անգամ վթարներ են առաջացել, որոնք իրենց հերթին խանգարել են այդ հատուածներով ավտոտարանսպորտի նորմալ երթեւեկին: Մասնաւորապէս, խցանումներ էին առաջանում Նալբանդեան-Իսահակեան խաչմերուկում, որտեղ հեռախօսակապի մալուխների տեղափոխման աշխատանքներն օրերս են աւարտուել:
  -   Տնտեսութիւն