ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԼԻՏՎԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
ՀԵՏ
22-10-2007 17:50:00 | | Սպորտ
ԿԱՈՒՆԱՍ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Կաունաս
քաղաքում հոկտեմբերի 20-ին մեկնարկել է մինչեւ 19 տարեկան
ֆուտբոլիստների Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլի խմբային
մրցաշարը: Հայաստանի հաւաքականը ոչ-ոքի` 2:2, խաղաց տանտէրերի թիմի
հետ:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլիստները կմրցեն Սան
Մարինոյի, իսկ հոկտեմբերի 25-ին Լեհաստանի իրենց հասակակիցների
հետ: