ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԻՐ ԶՈՐԱԿԱԶՄՆ ԻՐԱՔՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ 600<br /> ՄԱՐԴՈՒ<br />


ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԻՐ ԶՈՐԱԿԱԶՄՆ ԻՐԱՔՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ 600
ՄԱՐԴՈՒ

  • 22-10-2007 15:52:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւային Կորեան որոշում է ընդունել կրկնակի` մինչեւ 600 մարդու կրճատել իր զորակազմի թուաքանակն Իրաքում եւ նրա այնտեղ գտնուելու ժամկէտը երկարացնել մինչեւ եկող տարուայ վերջը, յայտնել է Կորեայի Հանրապետութեան կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչը: Այդ հարցը հոկտեմբերի 23-ին կդրուի Ազգային ժողովի օրէնսդիրների քննարկմանը, որոնք պէտք է հաւանութիւն տան նախագահ Նո Մու Հենի վարչակազմի նախաձեռնութեանը: Երբ 2003 թուականին հարաւկորեական զորակազմը ժամանեց Իրաք, նրա թուաքանակը կազմում էր 3600 մարդ: 2006 թուականին զորակազմը կրճատուեց մինչեւ 1200 զինվորների եւ սպաների:
  -   Միջազգային