ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԹՌՉԵԼ<br /> ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳՈՎ<br />


ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԹՌՉԵԼ
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳՈՎ

  • 17-10-2007 15:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 16-ին կայացած նիստում միաձայն քուէարկել է առաջին կարգով ամերիկացի պետպաշտօնեաների թռիչքները առանց դրա համար յատուկ պատճառների արգելելու օգտին: «Երբ դաշնապետական աշխատողները թռչում են առաջին կարգով, նրանք հարկատուներին վերաբերւում են որպէս երկրորդ սորտի քաղաքացիների»,- ասւում է հանրապետական սենատոր Ջեյմս Դեմինթի Վաշինգտոնում տարածած յայտարարութեյան մէջ: Ուղղումը ԱՄՆ-ի պետծառայողներին արգելում է գնել առաջին կամ բարձր կարգի աւիատոմսեր ի խախտումն գոյութիւն ունեցող կանոնների, համաձայն որոնց պաշտօնեաների համար այդպիսի տոմսեր կարող են ձեռք բերուել միայն եթէ դա անհրաժեշտ է անվտանգութեան նկատառումներով, գործուղման յատուկ առաջադրանքի, աշխատակցի առողջութեան կամ այն դէպքում, եթէ մօտակայ 24 ժամուայ ընթացքում նախատեսուած չուերթի սովորական կարգի տոմսեր չկան:
  -   Միջազգային