ՖԻՖԱ-Ի ԵՎ ՈՒԵՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑԸ<br /> ԿԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ<br />


ՖԻՖԱ-Ի ԵՎ ՈՒԵՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՅՑԸ
ԿԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

  • 16-10-2007 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկօրեայ այցով Հայաստանում էին գտնւում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Մեկնելուց առաջ ՀՖՖ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանի հետ համատեղ ասուլիսում նրանք յայտնեցին, որ մասնակցել են Երեւանի Աճառեան փողոցին հարող տարածքում «Մանկապատանեկան ինտերնատ-մարզադպրոց. ազգային հաւաքականների տեխնիկական կենտրոն»-ի հիմնարկեքին, այցելել են «Բանանց» ֆուտբոլային ակումբի վերակառուցուած մարզահամալիրը: «Եւրօ-2008»-ի ծրագրով Հայաստան-Ադրբեջան թիմերի չկայացած երկու հանդիպումների վերաբերեալ հարցին Մ.Պլատինին պատասխանեց, որ որոշումը կայացրել է ՈՒԵՖԱ-ի գործկոմը` փորձագէտների ուսումնասիրութեան հիման վրայ: Նա նշեց, որ հարաւկովկասեան 2 երկրների յարաբերութիւնները նկատի ունենալով յետայսու Հայատսանի եւ Ադրբեջանի հաւաքականները կամ առանձին թիմեր միեւնոյն խմբում չեն ընդգրկվի:
  -   Սպորտ