ԱԼԲԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ<br /> ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ<br />


ԱԼԲԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ
ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

  • 16-10-2007 18:26:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսպէս կոչուած «Ալբանական ազգային բանակը» (ԱԱԲ) սպառնում է վերահսկողութիւն հաստատել Կոսովոյի սերբաբնակ հիւսիսային շրջաններում: Ինչպէս պրիշտինյան «Էպոկա է ռե» թերթին տուած հարցազրոյցում յայտարարել է այդ ահաբեկչական կազմակերպութեան պաշտօնական ներկայացուցիչ Գաֆուր Ադիլյին, ԱԱԲ-ն ինքը վերահսկողութիւն կհաստատի հիւսիսային Կոսովոյում, եթէ մինչեւ նոյեմբերի 1-ը դա չանեն խաղաղապահ ուժերը, ՄԱԿ-ի առաքելութիւնը եւ Կոսովոյի պաշտպանութեան կորպուսը: Իրականում ՄԱԿ-ի վարչակազմը եւ խաղաղապահ ուժերը դեռ 1999 թուականից լրիւ վերահսկում են Կոսովոն, այդ թւում ինքնավարութեան հիւսիսային մասը: Սակայն Իբար գետով անջատուած երկրամասի հիւսիսի սերբական բնակչութիւնը մասնակի ինքնակառավարում է մտցրել եւ գործնականում չի մասնակցում այդ թւում ընտրութեան հիման վրայ ձեւաւորւող ալբանական իշխանական կառոյցների աշխատանքին:
  -   Միջազգային