ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԻ ԴԷՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ<br /> Է ՅԱՐՈՒՑՈՒԵԼ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԻ ԴԷՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾ
Է ՅԱՐՈՒՑՈՒԵԼ

  • 15-10-2007 15:32:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի դէմ յարուցուել է եւս երկու քրէական գործ իշխանութիւնը ի չարս գործադրելու կասկածանքով: Համապատասխան կարգադրութիւնը արել է կառավարութեան իրաւաբանական խորհրդական (գլխաւոր դատախազ) Մենի Մազուզը: Հետաքննութիւնն սկսուել է պետական հսկիչ Միխա Լինդենշտրաուսի նախաձեռնութեամբ, որը ենթադրում է, որ Օլմերտը 2003-2005 թուականներին արդիւնաբերութեան, առեւտրի եւ զբաղվածության նախարար եղած ժամանակ առաջ է մղել փաստաբանական գրասենեակի իր նախկին գործընկեր Ուրի Մեսերի շահերը: Մասնաւորապէս, պետական հսկիչի գերատեսչութիւնը պարզել է, որ մի շարք գործարաններ ու արդիւնաբերական խմբեր, որոնց հետ կապուած է Մեսերը, ստացել են «ներդրումների արտօնեալ օբյեկտների» կարգավիճակ, իբր, ոչ առանց Օլմերտի օգնութեան: Դրանից բացի, նրան կասկածում են մի շարք այսպէս կոչուած քաղաքական նշանակումների մէջ իրեն ենթակայ նախարարութիւնում:
  -   Միջազգային