ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ԱՈՒՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 15-10-2007 14:10:00   |   |  Միջազգային
ԿԱՆԲԵՐԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը հոկտեմբերի 14-ին յայտարարել է, որ նոյեմբերի 24-ին երկրում կկայանան համընդհանուր ընտրութիւններ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալութիւնը: 68-ամեայ Ջոն Հովարդը, որ արդէն 11 տարի զբաղեցնում է կառավարութեան նախագահի պաշտօնը, պայքարելու է երկրում կառավարման հինգերորդ ժամկէտի համար: Հովարդը գլխաւորում է պահպանողական Լիբերալ-ազգային կուսակցութիւնը: Նրա հիմնական ընդդիմախոսը Լեյբորիստական կուսակցութեան առաջնորդ 50-ամեայ Քեւին Ռադդն է: Սպասւում է, որ առաջիկայ ընտրարշավը կլինի ամենակոշտը վերջին տարիների ընթացքում: Տուեալ պահին հասարակական կարծիքի հարցումները յաղթանակ են խօստանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցութեան ղեկավարին:
  -   Միջազգային