ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ<br /> ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄՈԴԵԼԻՑ ԱՆՑՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄՈԴԵԼԻՑ ԱՆՑՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ

  • 11-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովն աւարտեց նախօրէին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքը` սպառելով օրակարգը: Վերջին նիստում ընդունվեցին տնտեսական եւ ֆինանսական ոլորտները կարգաւորող շուրջ մէկ տասնեակ օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ, որոնց գերակշռող մասով փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարուել գործող օրէնքներում: Մասնաւորապէս, վերջնական ընթերցմամբ ընդունվեցին «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշուառման վերցնելու եւ հարկային հաշուառումից հանելու մասին» օրինագիծը, «Շահութահարկի մասին», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրութեան եւ արդիւնահանման համար տրամադրելու (կոնցեպցիայի) մասին» օրէնքներում փոփոխություններն ու լրացումները, «Աւելացուած արժէքի մասին» եւ մի շարք օրէնքներում փոփոխութիւնների եւ լրացումների փաթեթը: 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց նաեւ կառավարութեան հեղինակած օրենսդրական փաթեթը, որը ներառում է «Արժեթղթերի շուկայի մասին» նոր օրէնքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրէնքներում փոփոխություններն ու լրացումները: Ըստ այդմ, Հայաստանը նախատեսում է անցում կատարել ոլորտը ներկայումս կարգաւորող ամերիկեան մոդելից եւվրոպականին` հնարավորինս մերձեցնելով սեփական օրենսդրութիւնը Եւրոմիութեան օրէնսդրութեանը, ինչպէս նաեւ համապատասխանեցնելով այն Արժեթղթերի յանձնաժողովների միջազգային կազմակերպութեան` IOSCO-ի, ստանդարտներին եւ սկզբունքներին: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսեյանի, սկզբունքօրէն ընդունելի համարւող մի շարք առաջարկութիւններ, որոնք չեն ներառվել օրինագծում, հաշուի կառնուեն 2008թ.-ին ԱԺ-ի քննարկմանը ներկայացուելիք ֆինանսական վերահսկողութեան համակարգի ձեւաւորմանը վերաբերող օրենսդրական փաթեթում:
  -   Տնտեսութիւն