ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԾԱՆՐՈՐԴ ԱՐԱ ՄԻՐԶՈԵԱՆԸ 3 ՈՍԿԷ ՄԵԴԱԼ ՆՈՒԱՃԵՑ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԾԱՆՐՈՐԴ ԱՐԱ ՄԻՐԶՈԵԱՆԸ 3 ՈՍԿԷ ՄԵԴԱԼ ՆՈՒԱՃԵՑ
ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 11-10-2007 18:20:00   |   |  Սպորտ
ՄԱԴՐԻԴ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայում անցկացուող ծանրամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում հոկտեմբերի 10-ին մրցահարթակ ելաւ Արա Միրզոեանը (69 կգ, Էջմիածին): Նա առաջինն էր պոկում վարժութիւնում` 142 կգ, հրումում` 172 կգ, երկամարտում` 314 կգ արդիւնքներով: Այդպիսով հայ ծանրամարտիկը կարողացաւ գրաւել առաջին տեղը եւ նուաճեց 3 ոսկէ մեդալ: Նշենք, որ Ա.Միրզոեանի մարզիչն է հօրեղբայրը` օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոեանը: Հոկտեմբերի 11-ին առաջնութիւնում ելոյթ կունենայ Եւրոպայի չեմպիոնուհի Մելինէ Դալուզեանը (58 կգ, Գիւմրի):
  -   Սպորտ