ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ
ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 11-10-2007 16:59:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Չիկագոյում (ԱՄՆ) կանցկացուի բռնցքամարտի աշխարհի առաջնութիւնը: Առաջին ությնակում տեղ գրաւած մարզիկները կը նուաճեն «Պեկին-2008»-ի ուղեգրեր: Հայաստանը առաջնութիւնում կներկայացնեն Յովհաննէս Դանիելեանը (48 կգ, Երեւան), Դերենիկ Գիժլարեանը (51 կգ, Էջմիածին), Վաչագան Աւագեանը (54 կգ, Երեւան), Ազատ Յովհաննիսեանը (57 կգ, Այնթապ), Հրաչեա Ջավախյանը (60 կգ, Վանաձոր), Էդվարդ Համբարձումեանը (63 կգ, Երեւան), Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, Էջմիածին) եւ Ցոլակ Անանիկեանը (81 կգ, Երեւան): Հայաստանի հաւաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին:
  -   Սպորտ