ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ<br /> ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՈՒԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ

  • 10-10-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արժեթղթերի շուկայի մասին» օրէնքի փոփոխութիւնը ՀՀ կառավարութեանը կընձեռի շվեդա-ֆիննական OMX AB ընկերութեան հետ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ դեպոզիտարիայի վաճառքի պայմանագրի ստորագրման օրենսդրական հնարաւորութիւն: Հոկտեմբերի 10-ին Ազգային Ժողովում նշուած օրէնքում փոփոխութիւն կատարելու օրինագծի եւ դրա հետ կապուած օրենսդրական փաթեթի քննարկման աւարտին այս մասին լրագրողներին յայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսեանը: Նա յայտնեց, որ պայմանագիրը կստորագրուի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին` օրէնքի ուժի մէջ մտնելուց անմիջապէս յետոյ: «Այսուհետեւ բորսայական բիզնեսի կառավարումը Հայաստանում կիրականացուի շուկայական կանոններով: Դա նշանակում է, որ մենք ճանապարհ ենք բացում օտարերկրեայ ներդրողների համար, որպէսզի նրանք կարողանան ներդրումներ կատարել եւ զարգացնել բորսան եւ դեպոզիտարիան մեր հանրապետութությունում»,- ասաց ԿԲ-ի նախագահը: Տ.Սարգսեանը միաժամանակ նշեց, որ կան բազմաթիւ նորմեր, որոնք դեռեւս ներառուած չեն օրէնքում, բայց միջազգային պրակտիկայում կիրառւում են: Նրա խօսքերով, փուլ առ փուլ բարեփոխվելու է «Արժեթղթերի շուկայի մասին» օրէնքը. յաջորդ տարի ներկայացուելու է նոր օրենսդրական փաթեթ, շուկայի զարգացմանը զուգնթաց փորձ է արուելու նոր մեխանիզմներ եւ սկզբունքներ կիրառել: Նոյն օրը ԱԺ-ն երկրորդ եւ երրորդ ընթերքմամբ քննարկեց նշուած օրենսդրական փաթեթը, որի ընդունումը կքուէարկուի մօտ ժամնակներս:
  -   Տնտեսութիւն