ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹԵԱՆ<br /> ՀԱՐՑԵՐԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹԵԱՆ
ՀԱՐՑԵՐԻՆ

  • 09-10-2007 16:47:00   |   |  Միջազգային
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հոկտեմբերի 9-ին պատասխանելու է դատախազութեան հարցերին: Նախարարների կաբինետի ղեկավարը դերակատարութիւն ունի այսպէս կոչուած իսրայելեան «Լեումի» բանկի գործում: Օլմերտը կասկածւում է նրանում, որ 2005 թուականին, լինելով ֆինանսների նախարար, նա փորձել է օգնել իր ընկերներին ձեռք բերելու այդ հաստատութեան բաժնետոմսերի պետական փաթեթը: Քննիչների հարցերին վարչապետը կպատասխանի Երուսաղեմի իր նստավայրում: Ներկայիս մեղադրանքը նրա համար արդէն առաջինը չէ: 30-ամեայ քաղաքական կարիերայի ընթացքում Օլմերտին քանիցս կասկածել են կոռուպցիայի մէջ, սակայն մինչ օրս ոչինչ չի յաջողուել ապացուցել:
  -   Միջազգային