ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ<br /> ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ<br />


ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՏՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ
ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ

  • 05-10-2007 14:18:00   |   |  Միջազգային
ՍԱՆՏԵԱԳՈ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիլիի նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի այրին` Լուսիա Իրիարտը եւ նրա հինգ երեխաները հոկտեմբերի 4-ին ձերբակալուել են չիլիացի դատաւոր Կարլոս Սերդիի հրահանգով: Նրանց ներկայացուել է պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեղադրանք նախկին բռնապետի եւ իր ընտանիքի հարստութեան ծագման հետաքննութեան շրջանակում: Ինչպէս յայտնել է Չիլիի նախագահ Միշել Բաչելետը, «ոստիկանները կատարել են դատական կարգադրութիւնը, եւ այդ մարդիկ կկանգնեն դատարանի առջեւ»: Սերդիի կարգադրութեան համաձայն, մեղադրանքներ են ներկայացուել 23 մարդու` նախկին բռնապետի ազգականների եւ զինակիցների: Չնայած նրան, որ անցած տարուայ դեկտեմբերին նախկին բռնապետի մահուանից յետոյ նրա դէմ բազմաթիւ դատավարութիւններ դադարեցուել էին, չիլիացի դատաւորները շարունակում էին Պինոչետի եւ իր ընտանիքի կարողութեան ծագման հետաքննութիւնը իր հարազատների շրջանում:
  -   Միջազգային