ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ<br /> ՄԱԿ-Ի ՆՈՒԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐԸ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ
ՄԱԿ-Ի ՆՈՒԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

  • 04-10-2007 19:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի ապագայ կարգավիճակի հարցի լուծման գործընթացի յետագայ ձգձգումը սպառնալիքի տակ է դնում 1999 թուականի հունիսից ի վեր ընկած ժամանակահատուածում ՄԱԿ-ի բոլոր ձեռքբերումները երկրամասում: Այս կարծիքին է յայտնել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին իր ներկայացրած զեկոյցում Պան Գի Մունը բանակցութիւններին մասնակից կողմերին կոչ է անում «կոնկրետ եւ իրատեսական առաջարկութիւններ անել» ներկայումս տեղի ունեցող բանակցութիւնների ընթացքում: «ՄԱԿ-ը լուրջ է վերաբերւում այդ բանակցութիւններին եւ սպասում է, որ կողմերը եւ «եռյակը» (Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ) իրենցից կախուած ամէն ինչ կանեն համաձայնութեան հասնելու համար, որը կկարողանար արժանանալ Անտվանգության խորհրդի հաւանութեանը»,- նշել է Պան Գի Մունը:
  -   Միջազգային