ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂԻՒՍԱԿԸ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ՓԻՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂԻՒՍԱԿԸ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ՓԻՒՆԻԿԸ»

  • 01-10-2007 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան սեպտեմբերի 29-ին կայացած 22-րդ փուլի հանդիպումներում գրանցուել են հետեւեալ արդիւնքները. «Արարատ» - «Գանձասար»` 5:4, «Ուլիս» - «Փիւնիկ»` 0:3, «Բանանց» - «Շիրակ»` 2:0, «Միկա» - «Կիլիկիա»` 3:1: Մրցաշարային աղիւսակը 47 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը»: «Բանանցն» ունի 43, «Արարատը»` 42 միաւոր: 23-րդ փուլի հանդիպումները նշանակուած են հոկտեմբերի 3-ին:
  -   Սպորտ