ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ 5 ԱՆԴԱՄՆԵՐ<br />


ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ 5 ԱՆԴԱՄՆԵՐ

  • 28-09-2007 20:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՉԱՆԳՄԱՅ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ծանրամարտի Հայաստանի հաւաքականը սեպտեմբերի 27-ին աւարտեց իր մրցելույթները Թաիլանդում անցկացուող աշխարհի առաջնութիւնում: Թիմային պայքարում Հայաստանի հաւաքականը գրաւեց 12-րդ տեղը: Այսպիսով, 2006-2007թթ.-ի աշխարհի տղամարդկանց երկու առաջնութիւնների արդիւնքով Հայաստանը զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը եւ նուաճեց Պեկինի օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Նշենք, որ առաջին վեցյակում տեղ գտած թիմերից իւրաքանչիւրին բաժին է հասել օլիմպիական 6 ուղեգիր, 7-13-րդ տեղերը գրավածներին` 5 ական, 14-21-րդը` 4-ական եւ 21-27-րդը` 3-ական ուղեգիր:
  -   Սպորտ