ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 10-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ<br /> ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՇՉՈՒԿԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 10-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ
ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՇՉՈՒԿԻՆ

  • 25-09-2007 13:12:00   |   |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում անցկացուող շախմատի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարում սեպտեմբերի 24-ին կայացան 10-րդ փուլի հանդիպումները: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնեանը սպիտակներով յաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Կրամնիկ-Անանդ, Գելֆանդ-Լեկո եւ Սվիդլեր-Մորոզեւիչ պարտիաներն աւարտուեցին ոչ-ոքի: 10 փուլից յետոյ 6,5 միաւորով առաջատարը Անանդն է: Գելֆանդն ունի 5,5 միաւոր, Կրամնիկը, Լեկոն եւ Արոնեանը` 5, Գրիշչուկն ու Մորոզեւիչը` 4,5, Սվիդլերը` 4 միաւոր: 11-րդ պարտիայում Լ.Արոնեանը սեւերով կմրցի Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:
  -   Սպորտ