ՉԱՆԳՄԱՅ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թայլանդի Չանգմայ
քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում սեպտեմբերի 21-ին
ելոյթ ունեցան 77 կգ քաշային մարզիկները: Հայաստանի պատուիրակ
Գեւորգ Դավթեանը (Գիւմրի) պոկում վարժութիւնում իր կամքին
ենթարկեց 164 կգ-անոց ծանրաձողը, հրումում բարձրացրեց 198 կգ եւ
երկամարտի 362 կգ արդիւնքով գրաւեց 2-րդ տեղը` արժանանալով արծաթէ
պարգեւի: