ԵՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՆՈՒԱՃԵՑ<br /> ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՈՒՂԵԳԻՐ<br />


ԵՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՆՈՒԱՃԵՑ
ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՈՒՂԵԳԻՐ

  • 19-09-2007 20:10:00   |   |  Սպորտ
ԲԱՔՈՒ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաքւում անցկացուող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում սեպտեմբերի 19-ին մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշայինները: Հայաստանը ներկայացնող Եուրի Պատրիկեեւը տոնեց չորս յաղթանակ, կրեց մէկ պարտութիւն: Այդպիսով նա նուաճեց երրորդ տեղը` արժանանալով բրոնզէ մեդալի եւ օլիմպիական ուղեգրի: Սեպտեմբերի 19-ին առաջնութիւնում որոշուեցին 55 եւ 60 կգ քաշային կարգի մրցանակակիրները: Հայաստանի հաւաքականի անդամներ Վահան Սիմոնեանը եւ Արմէն Կարապետեանը անյաջող հանդէս եկան եւ անմասն մնացին խաղարկուած օլիմպիական ուղեգրերից եւ մեդալներից:
  -   Սպորտ