ՓԱՐԻԶԸ ԻՐԱՆԻ ԴԷՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՓԱՐԻԶԸ ԻՐԱՆԻ ԴԷՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 19-09-2007 15:35:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզը իրանական միջուկային ծրագրի հետ կապուած ռազմական որեւէ ծրագիր չի պատրաստում: Այս մասին յայտարարել է Ֆրանսիայի պաշտպանութեան նախարար Էրվե Մորենը: «Ոչ ոք վայրկեան անգամ չի կարող մտածել, որ մենք ռազմական ծրագրեր ենք մտմտում Իրանի առնչութեամբ»,- նշել է Մորենը: Նրա կարծիքով, այդ թեմայով շահարկելը «նշանակում է տրուել ֆանտազիաների»: Յիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Կուշները յայտարարել էր, որ աշխարհը պէտք է «պատրաստուի վատթարին, իսկ վատթարը պատերազմն է Իրանի հետ»:
  -   Միջազգային