ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՒ ԼՈՒՐՋ<br /> ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԿԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՒ ԼՈՒՐՋ
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՉԿԱՆ

  • 18-09-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 18-ին Երեւանում կայացաւ ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայութիւնների ներկայացուցիչների հերթական նիստը: Ինչպէս նշեց ՀՀ Մաքսային պետական կոմիտէի Մաքսային գործի կատարելագործման բաժնի պետ Գագիկ Քառյանը, նիստում քննարկվեցին ԱՊՀ երկրների մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացի հետ կապուած հարցեր: Ըստ նրա, ներկայումս մաքսային ընթացակարգերի հետ կապուած կարեւորագոյն հարցերից է «Ասիկուդա» մէկ միասնական համակարգի ներդրումը, ինչը հնարաւորութիւն կտայ ԱՊՀ անդամ երկրների միջեւ աւելի հեշտացնել մաքսային ձեւակերպումները: Գ.Քառյանը նշեց նաեւ, որ 2006թ.-ին Հայաստանից արտահանման մէջ ԱՊՀ անդամ երկրների բաժինը աճել է` կազմելով 21%, իսկ ներմուծմանը` 31%, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի, համապատասխանաբար, 18%, եւ 28%-ի դիմաց: Իսկ այս տարուայ ինը ամիսներին արտահանումը կազմել է 30%, ներմուծումը` 33%: Ռուսաստանի մաքսային ծառայութեան ներկայացուցիչ Նատալիա Վորոնցովան նշեց, որ Հայաստանի եւ իրենց երկրի մաքսային համակարգերի միջեւ լուրջ տարաձայնութիւններ չկան:
  -   Տնտեսութիւն