ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԾԱՆՐԱՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԾԱՆՐԱՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ

  • 17-09-2007 20:30:00   |   |  Սպորտ
ՉԱՆԳՄԱՅ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին Թաիլանդի Չանգմայ քաղաքում տեղի ունեցաւ ծանրամարտի աշխարհի օլիմպիական վարկանիշային առաջնութեան բացման հանդիսաւոր արարողութիւնը: Առաջնութեանը մասնակցելու համար հայտավորվել են 100 երկրների 1000 մարզիկ-մարզուհիներ: Հայաստանից առաջնութեանը մասնակցում են 15 ծանրորդներր: Տղամարդկանց հաւաքականում ընդգրկուած են Տիգրան Գ. Մարտիրոսեանը (69 կգ, Գիւմրի), Գեւորգ Դավթեանը (77 կգ, Գիւմրի), Տիգրան Վ. Մարտիրոսեանը (85 կգ, Գիւմրի), Գեւորիկ Պողոսեանը (85 կգ, Էջմիածին), Էդգար Գեւորգեանը (94 կգ, Վանաձոր), Սեւակ Սահակեանը (94 կգ, Քասախ), Արթուր Բաբայեանը (105 կգ, Վանաձոր) եւ գերծանրքաշային Ռուբէն Ալեքսանեանը (Արարատ): Հայաստանի կանանց հաւաքականը ներկայացնում են Աննա Գովելյանը եւ Թեհմինա Կարապետեանը (երկուսն էլ` 53 կգ, Գիւմրի), Հեղինէ Եփրեմյանը եւ Լիանա Մանուկեանը (երկուսն էլ` 58 կգ, Քասախ), Մելինէ Դալուզեանը (63 կգ, Գիւմրի), Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի) եւ Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ, Քասախ): Սեպտեմբերի 17-ին մրցահարթակ դուրս եկան 48 կգ քաշային մարզուհիները: Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մէջ կմտնեն սեպտեմբերի 18-ից:
  -   Սպորտ