ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է 14 ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ՍՈՒՊԵՐՌՈՒՄԲ<br />


ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է 14 ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ՍՈՒՊԵՐՌՈՒՄԲ

  • 13-09-2007 17:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի միջուկային օբյեկտներին հարուածելու համար ԱՄՆ-ն ունի 14 տոննա քաշով հզօրագոյն ռումբ, որն ընդունակ է խոցել գետնի խորքում տեղավորված թիրախներ, եւ ըստ իր բնութագրերի գերազանցում է Ռուսաստանում փորձարկված վակուումային ռումբին: Սեպտեմբերի 12-ին այսպիսի յայտարարութեամբ է հանդէս եկել ԱՄՆ-ի ՌՕՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ, Իրանի հանդէպ քաղաքականութեան ոչ կառավարական կոմիտէին կից փորձագիտական խորհրդի նախագահ, պահեստի գեներալ-լեյտենանտ Թոմաս Մակիներնին: «Մենք ունենք 30 հազար ֆունտ (14 տոննա) քաշով ներթափանց գործողութեան նոր զանգվածեղ ռումբ, որը իսկապէս ընդունակ է ծակել-անցնել»,- յայտարարել է գեներալը: «Ռուսական զենքը... նետուել էր այն բարձրացրած ինքնաթիռից. դա ներթափանց գործողութեան ռումբ չէ: Իսկ մենք ունենք ներթափանց ռումբ. ես չեմ կարող ձեզ ասել, թէ ինչ խորութիւն այն կարող է ծակել-անցնել, բայց Իրանում Ահմադինեջադը ոչ մի բան չունի, որը մենք չկարողանանք ծակել-անցնել»,- յայտարարել է Թոմաս Մակիներնին:
  -   Միջազգային