ՖՈՒՏԲՈԼԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ<br /> ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ<br /> ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԹԻՄԻՆ ԵՎ ՊԱՐՏՈՒԵՑ 0:2 ՀԱՇՒՈՎ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ
ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԹԻՄԻՆ ԵՎ ՊԱՐՏՈՒԵՑ 0:2 ՀԱՇՒՈՎ

  • 12-09-2007 19:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 12-ին ֆուտբոլի Եւրոպայի երիտասարդական առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Երեւանի «Հանրապետական» մարզադշտում Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ ֆուտբոլասերները մէկ րոպե լռութեամբ հոտընկայս յարգեցին Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Յան Պորտերֆիլդի յիշատակը: Հայ ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել սեւ թեւկապներով: Իսկ հանդիպումն աւարտուեց 2:0 հաշւով յօգուտ ուկրաինացիների: Գոլերը խփեցին Կոնստանտին Կրավչենկոն եւ Դենիս Օլեյնիկը (11 մետրանոց տուգանայինով):
  -   Սպորտ