ՎՐԱՍՏԱՆԻ ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՔԵԱՆ<br /> ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹԵԱՆ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՔԵԱՆ
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹԵԱՆ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ

  • 11-09-2007 17:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում ԱՄՆ-ի գլխաւորած կոալիցիոն զօրքերի կազմում հանդէս եկող վրացական ուժերը պատրաստ են աւելի ակտիւ դեր խաղալ եւ օգնել ամերիկեան զորքերին կասեցնելու իրաքեան ահաբեկիչներին Իրանի կողմից իրականացyող զէնքի եւ զինամթերքի մատակարարումները: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում ունկնդրումների ժամանակ յայտարարել է Իրաքում ԱՄՆ-ի զօրքերի հրամանատար Դեյվիդ Պետրեուսը: Գեներալ Պետրեուսը եւ Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Ռայան Կրոկերը Իրանին մեղադրել են Իրաքում խափանարարական ահաբեկչական գործունէութեան եւ այդ երկրում ամերիկեան ու կոալիցիոն ուժերի դէմ «միջնորդաւորուած պատերազմ» վարելու մէջ: «Կոալիցիայի եւ Իրաքի առաջնորդներին աւելի ու աւելի պարզ է դառնում, որ Իրանը Իսլամական յեղափոխութեան պահապանների ուժերն օգտագործելու միջոցով ձգտում է «Հզբոլլահ» շարժմանը նմանվող ուժերի վերածել յատուկ իրաքեան խմբեր, որոնք կծառայեն իր շահերին եւ միջնորդաւորուած պատերազմ կմղեն իրաքեան պետութեան եւ Իրաքում գտնուող կոալիցիոն զօրքերի դէմ»,- յայտարարել է գեներալ Պետրեուսը: Իր հերթին դեսպան Կրոկերը յայտարարել է, որ «Իրանը վնասակար դեր է խաղում Իրաքում: Պնդելով, թէ սատարում է Իրաքին իր անցումային շրջանում, Իրանը ակտիւօրէն քայքայում է երկիրը, մահաբեր ներուժ մատակարարելով իրաքեան պետութեան թշնամիներին»:
  -   Միջազգային