ԳԻՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԳԱՒԱԹԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ<br />


ԳԻՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԳԱՒԱԹԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ

  • 10-09-2007 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳԻՒՄՐԻ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 9-ին Գիւմրիում անցկացուեց Եւրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անուան գաւաթի 6-րդ միջազգային խաղարկութիւնը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Իսրայելի եւ Հայաստանի հեռացատկորդները: Կանանց պայքարում առաջին եռյակը կազմեցին ռուսաստանցիներ նատալյա Լեբուսեւան (677 սմ), Օքսանա Ժուկովսկայան (677 սմ), Աննա Բոգդանովան (646 սմ): Տղամարդկանց մրցումներում յաղթող ճանաչուեց Ալեքսանդր Յաշինը (774 սմ, Ռուսաստան): Նրան յաջորդեցին Մուհամմադ Արզանդեն (771 սմ, Իրան) եւ Եխայ Հալեվին (762 սմ, Իսրայել):
  -   Սպորտ