ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԻԱՄՍԵԱԿ<br />


ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԻԱՄՍԵԱԿ

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնում` Համաշխարհային Բանկի գլխաւոր մասնաշէնքում, սեպտեմբերի 5-ին հանդիսաւոր արարողութեամբ բացուել է ՀՀ անկախութեան 16-ամեակին նուիրուած հայ արուեստի միամսեակ, որը կազմակերպուել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ ՀԲ Արուեստի ծրագրի հետ համատեղ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, հայ արուեստի միամսյակի շրջանակում ՀԲ գլխաւոր մասնաշէնքի սրահում ցուցադրվում են հայկական ժամանակակից կերպարուեստի նմուշներ` 16 հայ ստեղծագործողների աւելի քան 40 քանդակ եւ գեղանկար: Բացման օրը ՀԲ համերգասրահում տեղի է ունեցել նաեւ հայ միջնադարեան երաժշտութեան համերգ: Միջոցառման ընթացքում բացման խօսքով հանդէս են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարեանը եւ Համաշխարհային Բանկի Արուեստի ծրագրի տնօրէն Մարինա Գալվանին: Միամսյակի բացման արարողութեանն ու համերգին ներկայ էին աւելի քան 200 հիւրեր, այդ թւում` ԱՄՆ Պետքարտուղարութեան եւ Համաշխարհային Բանկի բարձրաստիճան պաշտոնեաներ, ՀԲ անձնակազմի անդամներ, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, ինչպէս նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
  -   Մշակոյթ