ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴՈՒԺԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ, ԻՍԿ ՎԵՐՋԻՆՍ<br /> ԲԱՑԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԱԿ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴՈՒԺԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ, ԻՍԿ ՎԵՐՋԻՆՍ
ԲԱՑԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԱԿ

  • 06-09-2007 19:55:00   |   |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի տարածքը, իսկ վերջինս բացել է պատասխան կրակ: Այս մասին հաղորդում է սիրիական «SANA» գործակալութիւնը: Ըստ տեղեկութիւնների, միջադէպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի գիշերը: Սիրայի հակաօդային պաշտպանութեան ուժերը կրակ են բացել իսրայելական ռազմական ինքնաթիռների ուղղութեամբ, երբ վերջիններս խախտել են Սիրիայի օդային տարածքը: «Մենք զգուշացնում ենք թշնամի Իսրայելի կառավարութեանը նման բացայայտ ագրեսիայի համար»,- յայտարարել է Սիրիայի բանակի մամլոյ խօսնակը: Նշւում է նաեւ, որ ռմբակոծութիւնների հետեւանքով զոհեր կամ վիրաւորներ չեն գրանցուել: Ըստ տեղեկութիւնների, Իսրայելի պաշտպանութեան բանակի մամլոյ ծառայութիւնից յայտարարել են, որ Իսրայելը պաշտօնապէս չի մեկնաբանի սիրիական լրատվամիջոցների` իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի օդային սահմանը խախտելու մասին լուրերը. «Մեր ռեակցիան հետեւեալն է` մենք չենք մեկնաբանում նման յայտարարութիւնները»,- նշել է բանակի մամլոյ ծառայութեան ներկայացուցիչը:
  -   Միջազգային