ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԷԴՎԱՐԴ ԱՐԻՍՏԱԿԷՍԵԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ<br /> ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑ ԷԴՎԱՐԴ ԱՐԻՍՏԱԿԷՍԵԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 05-09-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-ին Երեւանում աւարտուեց Խորհրդային Միութեան սպորտի վաստակաւոր վարպետ եւ վաստակաւոր մարզիչ, ՀՀ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ Էդվարդ Արիստակէսեանի բռնցքամարտի միջազգային երկրորդ յուշամրցաշարը: Ըստ քաշային կարգերի մրցաշարի յաղթողներ դարձան Յովհաննէս Դանիելեանը (48 կգ), Դերենիկ Գիժլարեանը (51 կգ), Գաբրիէլ Տոլմաջյանը (54 կգ), Մեասնիկ Սարգսեանը (81 կգ), Արմէն Օհանյանը (94 կգ, բոլորն էլ` Երեւան), Վլադիմիր Սարուխանեանը (57 կգ, Կրասնոդար), Հրաչեա Ջավախյանը (60 կգ), Սամուէլ Մաթեւոսեանը (69 կգ, երկուսն էլ` Վանաձոր), Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, Էջմիածին), Լեւան Խվանիչավան (64 կգ) եւ Բեկա Լոբժանիձեն (գերծանրքաշային, երկուսն էլ` Թբիլիսի): Մրցաշարի կազմակերպիչները սահմանել էին նաեւ մի շարք մրցանակներ: «Յաղթանակի անկոտրում կամքի համար» մրցանակը շնորհուեց Սամուէլ Մաթեւոսյանին (Վանաձոր): Նրան նուերը յանձնեցին Է.Արիստակէսեանի քույրը եւ որդին` Նորա եւ Ռուբէն Արիստակեսյանները:
  -   Սպորտ