ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՌՔ<br /> ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼՆ ԷՐ,- ԱՍՈՒՄ Է<br /> ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈԵԱՆԸ<br />


ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՌՔ
ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼՆ ԷՐ,- ԱՍՈՒՄ Է
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈԵԱՆԸ

  • 28-08-2007 21:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չորրորդ համահայկական խաղերի անցկացումը ամենամեծ գործնական քայլն էր Հայաստան-Սփիռք կապերի ամրապնդման հարցում: Օգոստոսի 28-ի ասուլիսում նման տեսակէտ յայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի փոխնախագահ Ռոլանդ Շառոեանը: Նրա խօսքերով, ի թիւս բազմաթիւ դրական փոփոխութիւնների, այս տարի արձանագրուեցին նաեւ մի շարք բացթողումներ, մասնաւորապէս խաղադաշտերի, դահլիճների ոչ պատշաճ վիճակը, որոնց բարեկարգման համար, ըստ Ռ.Շառոեանի, չբավականացրին խաղերի անցկացման համար յատկացուած ֆինանսական միջոցները: Նշենք, որ չորրորդ համահայկական խաղերի ընդհանուր բիւջէն կազմում էր մօտ 80 մլն դրամ (մօտ 235 հազար ԱՄՆ դոլար): Ռ.Շառոեանը միաժամանակ օրինաչափ համարեց այն փաստը, որ խաղարկվող մեդալների զգալի մասը բաժին հասաւ հայաստանցի մարզիկներին: «Հայաստանում կան մարզական հզօր բազաներ, եւ մեր մարզիկները միշտ լաւ մարզավիճակում են»,- ասաց նա` նշելով, որ սփիւռքի մեր հայրենակիցները միայն վերջին 2 ամիսներին են ինտենսիվորեն նախապատրաստուել մրցումներին: Անրադառնալով Երեւանի եւ Կահիրէի բասկետբոլի թիմերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած լուրջ միջադէպին, կազմկոմիտէի ներկայացուցիչը յայտարարեց, որ Երեւանի թիմը զրկուել է յաջորդ համահայկական խաղերին մասնակցութեան իրաւունքից: Ըստ Ռ.Շառոեանի, նախատեսւում է, որ նոյնպիսի որոշում կկայացուի նաեւ Ստեփանակերտի ֆուտբոլի թիմի վերաբերեալ:
  -   Սպորտ