ԴՈԼԱՐՆ ԸՆԴԴԷՄ ԴՐԱՄԻ, ՓԱՍՏՆ ԸՆԴԴԷՄ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ <br />


ԴՈԼԱՐՆ ԸՆԴԴԷՄ ԴՐԱՄԻ, ՓԱՍՏՆ ԸՆԴԴԷՄ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ

  • 24-08-2007 13:52:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիրեր»-ի հրատարակիչ Վերջին մի քանի տարուայ ընթացքում ԱՄՆ դոլարը 40%-ով արժեզրկուել է հայկական արժոյթի` դրամի նկատմամբ: Այս արժեզրկումը մեծ ազգդեցություն է թողել Հայաստանի տնտեսութեան վրայ մի քանի կողմերից. -- Հայաստանում իրականացման ընթացքում գտնուող, արտերկրից դոլարով ֆինանսաւորւող նախագծերը մեծապէս գերազանցել են իրենց յատկացուած բիւջէները` ներդրողներին եւ դոնորներին ստիպելով կամ կրճատել իրենց նախագծերը բիւջէի սահմաններից դուրս չգալու համար, կամ էլ զգալիօրէն աւելացնել ծրագրուած ծախսերը: -- «Ուժեղացած» դրամը նուազեցրել է Հայաստանի արտահանման ծաւալները, քանի որ հայկական ապրանքները արտերկրի գնորդների համար թանկացել են: -- Արտասահմանում գտնուող իրենց ընտանիքների ուղարկած գումարների հաշուին գոյատեւող մեծ թւով հայերի եկամուտները կտրուկ կրճատվեցին, քանի որ նրանց ստացած դոլարները աւելի քիչ արժէք ունեն, քան առաջ: -- Դրական հետեւանք կարելի է համարել այն, որ ներմուծումն արտերկրից աւելի էժանացավ, քանի որ այժմ դրամով աւելի շատ դոլար կարելի է գնել. Դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման իրական պատճառները շահարկումների առիթ է դարձել: Ոմանք պնդում են, թէ դոլարի արժէքն իջեցրել են տեղական օլիգարխները, որպէսզի կարողանան աւելի էժանագին ապրանքներ ներմուծել: Դժբախտաբար մամուլում այս հարցի մասին գրողներից շատերը մասնագիտօրէն տեղեկացված չեն արժոյթի փոխանակության թեմայից, ինչն էլ նրանց անիրազեկ դատողութիւնների պատճառն է դառնում: Վերջերս, երբ մի ծանօթ հարցրեց տողերիս հեղինակի կարծիքը Հայաստանում դոլլարի արժեզրկման տագնապահարոյց տեմպի մասին, ես նրան խորհուրդ տվեցի կապուվել ֆինանսական գործերով մասնագէտի հետ, որպէսզի ցոյց տրվի թէ որոնք են փաստերը եւ որոնք` հորինվածքները: Ի պատասխան իր հարցին, Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչէ Գաբրիէլեանը մի հակիրճ վերլուծութիւն գրեց` ներկայացնելով դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման իր հիմնավորումները: Գաբրիէլեանը բացատրում է, որ անցած հինգ տարում ներդրումների եւ առեւտրի աճից բացի, միայն բանկային համակարգի միջոցով քաղաքացիներին (ոչ գործարարներին) ուղարկուած դոլարների ներհոսքը 2002թ.-ի 420 միլիոնից 2006թ.-ին հասել է 1,2 միլիարդի: Արտերկրից արուած փոխանցումների այս մեծ քանակը միւս գործօնների հետ մէկտեղ, (ինչպիսին արտադրողականութեան աճն է), նուազեցում են դոլարի արժէքը: Նա գրում է. «բանկային փոխանցումները դոլարի արժեզրկման առաւել կարեւոր գործօնն են, ինչը հետեւանք է Հայաստանից արտագնայ աշխատողների մեծ քանակի ու նաեւ մեծաթիւ հայկական սփիւռքի առկայութեան»: Գաբրիէլեանը նշում է, որ «Հայաստանի ՀՆԱ-ն անցած տարի մօտ 6 միլիարդ դոլար էր, այսինքն միայն բանկային փոխանցումները կազմում են տնտեսութեան մէկ հինգերորդ մասը, իսկ անհատ քաղաքացիների բանկային համակարգով փոխանցած գումարների զուտ ներհոսքը 450 միլիոն դոլար է, ինչը մօտաւորապէես հաւասար է շրջանառութեան մէջ եղած կանխիկ փողին: Նման պայմաններում, ձգտելով թոյլ չտալ տեղական արժոյթով արտայայտուած գների շափազանց մեծ աճ, Կենտրոնական բանկը կլանում է դոլարային զուտ ներհոսքի մօտ մէկ երրորդը: Դուք հաւանաբար նկատել էք, որ տարադրամի փոխաժեքի տատանումն այս տարի աւելի քիչ է: Բացի այդ, նոյնիսկ Կենտրոնական բանկի միջամտութիւնից յետոյ, ներհոսքի ծաւալն այնքան մեծ է, որ չի կարողանայ չազդել արժոյթի փոխարժէքի վրայ»: Նա եզրափակում է հետեւեալ կերպ. «դրամի փոխարժէքի բարձրացումը կշարունակուի եւ դրա պատճառը ներքին գործօնները չեն: Իրականում ԱՄՆ-ի «թոյլ դոլարի» քաղաքականութիւնը, նաւթի աճող գները եւ մեր տարածաշրջանային տնտեսական յարաբերութիւնները, բոլորն էլ ազդում են դրա վրայ: Յուսով ենք, որ յետագայ բարձրացումը կլինի աւելի դանդաղ եւ մենք փորձում ենք անել հնարաւորը` այն մեղմացնելու համար: Արժոյթի փոխարժէքի սահմանումը յարմար քաղաքականութիւն չէ, եւ մեր արհեստավարժ միջազգային գործընկերները (ԱՄՀ, Համաշխարհային բանկ, եւ այլոք) նման բան խորհուրդ չեն տալիս»: Չլինելով մասնագէտ դրամի արժէքի տատանման հարցերում, տողերիս հեղինակը չի կարող լիարժէք գնահատական տալ վերը նշուած վերլուծութիւնների վերաբերեալ: Հոյս ունեմ, որ այս եւ մնացած թեմաների վերաբերեալ դատողութիւնները դուրս կբերուեն շահարկումների ու բամբասանքների ասպարէզից եւ կյանձնուեն նրանց ուսումնասիրութեանը, ովքեր մասնագէտներ են համապատասխան ոլորտներում: Պէտք չէ ինքնաբերաբար շտապ հետեւութիւն անել ինչ-որ խարդախ գործողութիւնների մասին սոսկ այն պատաճառով որ դոլարը Հայաստանում արժեզրկւում է: Կենտրոնական բանկի ներկայացուցիչը դոլարի արժեզրկման մասին ակնյայտօրէն խելամիտ բացատրութիւն է տալիս: Եթէ այլ մասնագէտներ պատրաստ են ներկայացնել իրենց վերլուծութիւնները, տողերիս հեղինակը դրանք նույնպես կհրապարակի` հանրությռանը հնարաւորութիւն տալով աւելի սպառիչ պատկերացում կազմել Հայաստանի ֆինանսական իրավիճակի մասին: Չհիմնաւորուած մեղադրանքները, որոնք առաջադրում են նրանք, ովքեր մասնագիտական գիտելիքներ չունեն տարադրամի անկայունութեան մասին, միայն հանգեցնում են անտեղի մեղադրանքների եւ մոլորութեան մէջ գցում Հայաստանի նեարդայնացած հանրութեանը, որն աառանց այդ էլ ֆինանսական մեծ սթրեսի մէջ է:
  -   Յօդուածներ