ՆՎԱՃԱԾ ՈՍԿԷ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ<br /> ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՒԱՆԻ ԹԻՄՆ Է<br />


ՆՎԱՃԱԾ ՈՍԿԷ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ
ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՒԱՆԻ ԹԻՄՆ Է

  • 23-08-2007 23:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 23-ի դրութեամբ Համահայկական չորրորդ խաղերում մեդալներ են նուաճել 18 քաղաքների մարզիկներ: Ըստ ոսկէ մեդալների քանակի առաջին տեղում Երեւանի թիմն է` 21 ոսկէ, ինչպէս նաեւ 12 արծաթէ եւ 11 բրոնզէ մեդալներ: Երկրորդը Վանաձորի թիմն է` 4 ոսկէ, 5 արծաթէ, 2 բրոնզէ մեդալ, իսկ երրորդը Գլենդեյլը` 2 ոսկէ մեդալով: Մեդալներ են նուաճել նաեւ Արտաշատի` 1 ոսկէ, 2 արծաթէ եւ 1 բրոնզէ, Կապանի` 1 ոսկէ եւ 2 արծաթէ, Ախալցխայի` 1 ոսկէ եւ 3 բրոնզէ, Թեհրանի` 1 ոսկէ եւ 4 բրոնզէ, Գիւմրիի` 1 ոսկէ եւ 2 բրոնզէ, Թբիլիսիի եւ Մոսկուայի` 1-ական ոսկէ, Սպահանի` 6 արծաթէ եւ 2 բրոնզէ, Ստեփանակերտի` 2 արծաթէ եւ 3 բրոնզէ, Կիեւի եւ Սոֆիայի` 2-ական արծաթէ եւ 1-ական բրոնզէ), Խասկովոյի (Բուլղարիա)` 1 արծաթէ, Իջեւանի` 2 բրոնզէ, Պլովդիւի եւ Աբովեանի` 1-ական բրոնզէ, մարզիկները:
  -   Սպորտ