ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ<br /> ՄՐՑՈՒՄՆԵՐԸ <br />


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ
ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

  • 21-08-2007 21:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օգոստոսի 20-ին ուշ երեկոյեան Համահայկական չորրորդ խաղերի ծրագրով Արտաշատում աւարտուեցին աթլետիկայի մրցումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. Տղամարդկանց 200 մ վազքում` 1. Ջոնի Տեր Եղյան (Գլենդեյլ, 22,1 վրկ.), 2. Վահագն Ջավախյան (Երեւան, 22,2 վրկ.), 3. Ալեքսանդր Աբրահամեան (Երեւան, 22,3 վրկ.): Կանանց 200 մ վազքում` 1. Աննա Քոչինյան (Վանաձոր, 25,5 վրկ.), 2. Լիլիթ Մանուչարեան (Վանաձոր, 26,0 վրկ.), 3. Լիլիթ Յարութիւնեան (Գիւմրի, 26,2 վրկ.): Տղամարդկանց 800 մ վազքում` 1. Արամ Դաւթեան (Արտաշատ, 1 րոպ. 55,3 վրկ.), 2. Եղիշե Յարազյան (Երեւան, 1 րոպ. 55,5 վրկ.), 3. Արմէն Ասրեան (Ստեփանակերտ, 1 րոպ. 56,9 վրկ.): Կանանց 800 մ վազքում` 1. Աննա Եգորեան (Երեւան, 2 րոպ. 13,3 վրկ.), 2. Գայեանէ Բուլղադարյան (Վանաձոր, 2 րոպ. 20,0 վրկ.), 3. Գայեանէ Ուստյան (Ախալցխա, 2 րոպ. 22,0 վրկ.): Տղամարդկանց 5000 մ վազքում` 1. Սեւակ Եղիկյան (Գիւմրի, 15 րոպ. 31,1 վրկ.), 2. Աշոտ Հայրապետեան (Ստեփանակերտ, 15 րոպ. 43,4 վրկ.), 3. Գիգլա Մկոյան-Զիլբերշտեյն (Ախալցխա, 15 րոպ. 49,4 վրկ.): Կանանց գնդի հրում մրցաձեւում` 1. Տատեանա Սիմաշովա (Երեւան, 12 մ 40 սմ), 2. Հեղինէ Արզումանյան (Վանաձոր, 11 մ 48 սմ), 3. Էդնա Իսայան (Թեհրան, 10 մ 96 սմ): Տղամարդկանց հեռացատկում` 1. Արսէն Սարգսեան (Վանաձոր, 7 մ 88 սմ), 2. Արսէն Դերմոյան (7 մ 32 սմ), 3. Արտակ Համբարձումեան (Երեւան, 7 մ 25 սմ): Տղամարդկանց 4x100 մ փոխանցավազքում` 1. Երեւան (42,5 վրկ.), 2. Վանաձոր (43,6 վրկ.), 3. Արտաշատ (44,0 վրկ.): Կանանց 4x100 մ փոխանցավազքում` 1. Վանաձոր (50,1 վրկ.), 2. Երեւան (50,3 վրկ.), 3. Գիւմրի (51,5 վրկ.):
  -   Սպորտ