ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ<br />


ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԱՌԱՋԻՆ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

  • 20-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական չորրոդ խաղերի ծրագրով Արտաշատի մարզադաշտում օգոսատոսի 19-ին անցկացուեցին աթլետների մրցումները: Ութ մրցաձեւերում մրցանակակիրներ դարձան. Տղամարդկանց 100 մ վազքատարածութիւնում` 1. Ջոնի Տեր-Եղյան (Գլենդեյլ, 10,3 վրկ), 2. Վահագն Ջավախյան (Երեւան, 10,4 վրկ), 3. Ալեքսանդր Աբրահամեան (Երեւան, 10,6 վրկ): Կանանց 100 մ վազքատարածութիւնում` 1. Անի Խաչիկեան (Երեւան, 12,1 վրկ), 2. Աննա Քոչինյան (Վանաձոր, 12,2 վրկ), 3. Լիլիթ Մանուչարեան (Վանաձոր, 12,3 վրկ): Կանանց 400 մ վազքատարածութիւնում` 1. Գայեանէ Բուլղուդարյան (Վանաձոր, 57,9 վրկ), 2. Ամալիա Շառոյեան (Երեւան, 58,4 վրկ), 3. Մարինէ Մուսայէլեան (Ստեփանակերտ, 1 րոպե, 0,05 վրկ): Տղամարդկանց 400 մ վազքատարածութիւնում` 1. Էդվարդ Մանգատ (Թեհրան, 47,9 վրկ), 2. Արամ Դաւթեան (Արտաշատ, 48,3 վրկ), 3. Էնդրիկ Մկոյան-Զիլբերշտեյն (Ախալցխա, 49,3 վրկ): Կանանց 1500 մ վազքատարածութիւնում` 1. Աննա Եգորեան (Երեւան, 4 րոպե 55,1 վրկ), 2. Մարինէ Պողոսեան (Կապան, 5 րոպե 0,6 վրկ), 3. Զարուհի Եգորեան (Երեւան 5 րոպե 6,2 վրկ): Տղամարդկանց 1500 մ վազքատարածութիւնում` 1. Գիգլա Մկոյան-Զիլբերշտեյն (Ախալցխա, 4 րոպե), 2. Աշոտ Հայրապետեան (Ստեփանակերտ, 4 րոպե 0,4 վրկ), 3. Արմէն Ասրեան (Ստեփանակերտ, 4 րոպե 5,4 վրկ): Կանանց հեռացատկում` 1. Հայկանուշ Բեկլարյան (Կապան, 567 սմ), 2. Մարինէ Յարութիւնեան (Կապան, 555 սմ), 3. Նադեժդա Զաքարյան (Վանաձոր, 536 սմ): Տղամարդկանց գնդի նետումներում` 1. Բենիկ Աբրամյան (Թբիլիսի, 15 մ 76 սմ), 2. Արամ Սահակեան (Երեւան, 14 մ 30 սմ), 3. Սոս Մելիքսեթեան (Աբովեան, 14 մ 16 սմ):
  -   Սպորտ