ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՈՒԵԼ 3181 ՏՈՆՆԱ<br /> ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ<br />


ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐԿՐՈՒԵԼ 3181 ՏՈՆՆԱ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ

  • 09-08-2007 22:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունուար-յունիսին մարդասիրական օգնութեան գծով Հայաստան են ներկրուել 47,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժէքով 3181 տոննա ապրանքներ: 2006թ.-ի նոյն ժամանակահատուածում ներկրուել էին 29,1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժէքով 3507,9 տոննա ապրանքներ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների, ստացուած օգնութեան 72,7%-ը կազմել է քիմիայի եւ դրա հետ կապուած արդիւնաբերական ճիւղերի արտադրանքը, 9,1%-ը` սարքերը եւ ապարատները, 5,8%-ը` մեքենաները, սարքաւորումները եւ մեխանիզմները, 3,7%-ը` մանածագործական իրերը :
  -   Հասարակութիւն