ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԻՒՆ ՉԻ ՄՏՑՈՒԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է<br /> ԵՐԿՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹԻՒՆ ՉԻ ՄՏՑՈՒԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԵՐԿՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 09-08-2007 19:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում արտակարգ դրութիւն չի մտցուի: Այս մասին օգոստոսի 9-ին յայտարարել է Պակիստանի տեղեկատուութեան նախարար Մոհամմադ Ալի Դուրանին: «Նախագահի վրայ ճնշում էր գործադրուել երկրում առկայ իրավիճակի պատճառով արտակարգ դրութիւն յայտարարելու նպատակով: Սակայն ժողովրդավարական արժէքներին նուիրուածութեան պատճառով նախագահը չի պատրաստւում դիմել այդ քայլին»,- յայտարարել է Ալի Դուրանին: Յիշեցնենք, որ այսօր, ըստ որոշ լրատվամիջոցների, Պակիստանի կառավարութիւնը քննարկել է երկրում արտակարգ դրութիւն յայտարարելու հարցը: Պակիստանում առկայ պայթիւնավտանգ իրավիճակի պատճառներից մէկը Աֆղանստանի սահմանին «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների հետ բախումներն են: Իսլամաբադի համար սպառնալիք է ներկայացնում նաեւ ԱՄՆ-ի հնարաւոր միջամտութիւնը: Ամերիկեան քաղաքական գործիչները բազմիցս յայտարարել են Պակիստանում ինչպէս «Ալ Ղաիդա»-ի, այնպէս էլ թալիբների դիրքերին հարուածներ հասցնելու մտադրութեան մասին: Նվում է, որ Պակիստանում արտակարգ դրութսեան յայտարարումը նախագահ Փերվեզ Մուշարաֆին կընձեռեր հնարաւորութիւն յետաձգելու այս տարի նախատեսւող խորհրդարանական ընտրութիւնները:
  -   Միջազգային