ՈՒԵՖԱ-Ի ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՈՒՄ «ՄԻԿԱՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ,<br /> ԻՍԿ «ԲԱՆԱՆՑԸ»` ՈՉ<br />


ՈՒԵՖԱ-Ի ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՈՒՄ «ՄԻԿԱՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ,
ԻՍԿ «ԲԱՆԱՆՑԸ»` ՈՉ

  • 03-08-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 2-ին Երեւանում ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութեան որակաւորման 1-ին փուլի պատասխան խաղն անցկացրին Երեւանի «Միկան» եւ Բուդապեշտի ՄՏԿ-ն (Հունգարիա): 1:0 հաշւով յաղթեց «Միկան»: Միակ գոլի հեղինակ դարձաւ Արտյոմ Ադամեանը: Երկու հանդիպումների արդիւնքով Երեւանի «Միկան» առաջին անգամ յաղթահարեց ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութեան որակաւորման առաջին փուլի արգելքը եւ անցաւ 2-րդ փուլ, որտեղ նրա մրցակիցը յայտնի կդառնայ վիճակահանութեամբ: Օգոստոսի 2-ին նոյն ծրագրով Բեռնում (Շուեյցարիա) Երեւանի «Բանանցը» պատասխան հանդիպումն անցկացրեց «Յանգ Բոյզ»-ի հետ եւ պարտվելով 0:4 հաշւով դուրս մնաց պայքարից:
  -   Սպորտ