ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՑ<br />


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՑ

  • 31-07-2007 18:45:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 31-ի լոյս օգոստոսի 1-ի գիշերը պաշտօնապէս աւարտւում է բրիտանական բանակի գործողութիւնը Հիւսիսային Իռլանդիայում, որ շարունակւում է 38 տարի, հաղորդւում է BBC News կայքում: Այդ ամբողջ ժամանակ զորակազմը օգնում էր տեղի ոստիկանութեանը կարգուկանոն պահպանելու տարածաշրջանում: Դրան մասնակցել են ընդհանուր առմամբ 300 հազարից աւելի զինվորականներ: Բրիտանական զորքերը Հիւսիսային Իռլանդիա մտցվեցին 1969 թուականին կաթոլիկների եւ բողոքականների միջեւ կատաղի բախումներից յետոյ: Այն ժամանակ հրամանատարութեան ներկայացուցիչները վստահ էին, որ գործողութիւնը կտեւի մի քանի շաբաթ: Հիւսիսային Իռլանդիայում գտնուելու ամբողջ ժամանակամիջոցում բրիտանական բանակը կորցրել է 763 մարդ սպանուած: Յիշեցնենք, որ 2007 թուականի մայիսին Հիւսիսային Իռլանդիայում աւարտուեց Մեծ Բրիտանիայի կառավարութեան ուղիղ կառավարումը:
  -   Միջազգային